Թուրքիան ներքին գործերի նորանշանակ նախարար ունի
Սեպտեմբեր 01, 2016 13:48 Asia/Tehran
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմին: Վերջինս հանդիպումից հետո ելույթ ունենալիս հայտնել է, որ Ներքին գործերի նախարար Էֆքան Ալանը պաշտոնից հեռացվել է:
Ինչպես հաղորդում է թուրքական «Դեմոկրատհաբեր» լրատվական կայքը, վարչապետ Յըլդըրըմը հայտնել է, որ այս պաշտոնը զբաղեցրել է Սուլեյման Սոյլուն, ով մինչ այդ զբաղեցրել է Աշխատանքի նախարարության ղեկավարի պաշտոնը: Վերջինիս փոխարինել է Մեհմեթ Մուեզզինօղլուն: Նորանշանակ Սուլեյման Սոյլուն, մեկնաբանելով այս տեղեկությունը, ասել է. «Ինձ համար էլ է սա անսպասելի եղել» :
Ankakh.com
1/9/2016
Պիտակ