Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին կվերակառուցվի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i33031-Դիարբեքիրի_հայկական_կաթոլիկ_եկեղեցին_կվերակառուցվի
Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին կվերակառուցվի, գրում է Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօսը»: 
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2016 14:15 Asia/Tehran
  • Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին կվերակառուցվի

Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին կվերակառուցվի, գրում է Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօսը»: 

Դիարբեքիրի կաթոլիկ եկեղեցին գտնվում է քաղաքի հին թաղամասում՝ Սուրում, և զգալիորեն տուժել է անցյալ տարվա սեպտեմբերից Սուրում սկսված ռազմական գործողությունների հետևանքով: 

Նախատեսվում է, որ եկեղեցու վերակառուցումը կավարտվի 2018թ.-ին: Եկեղեցին պատկանում է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությանը, որն էլ նախաձեռնել է վերակառուցումը: 

Ի դեպ, Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում ռազմական գործողությունների ընթացքում ավերված շինությունների թիվը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանության Դիարբեքիրի գրասենյակի, 1.277 է: Ավերված կառույցների թվում կան նաև հայկական շինություններ։ 

Հիշեցնենք, որ Սուրում թուրքական հատուկ ուժերի գործողությունները սկսվել էին 2015թ.-ի սեպտեմբերի 6-ին և ավարտվել 2016թ.-ի մարտի 10-ին: 

tert.am/

1/9/2016