Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին կվերակառուցվի
Դիարբեքիրի հայկական կաթոլիկ եկեղեցին կվերակառուցվի, գրում է Ստամբուլի հայ համայնքի թերթերից «Ակօսը»:
Դիարբեքիրի կաթոլիկ եկեղեցին գտնվում է քաղաքի հին թաղամասում՝ Սուրում, և զգալիորեն տուժել է անցյալ տարվա սեպտեմբերից Սուրում սկսված ռազմական գործողությունների հետևանքով:
Նախատեսվում է, որ եկեղեցու վերակառուցումը կավարտվի 2018թ.-ին: Եկեղեցին պատկանում է Թուրքիայի հիմնադրամների գլխավոր տնօրինությանը, որն էլ նախաձեռնել է վերակառուցումը:
Ի դեպ, Դիարբեքիրի պատմական Սուր թաղամասում ռազմական գործողությունների ընթացքում ավերված շինությունների թիվը, ըստ Մարդու իրավունքների պաշտպանության Դիարբեքիրի գրասենյակի, 1.277 է: Ավերված կառույցների թվում կան նաև հայկական շինություններ։
Հիշեցնենք, որ Սուրում թուրքական հատուկ ուժերի գործողությունները սկսվել էին 2015թ.-ի սեպտեմբերի 6-ին և ավարտվել 2016թ.-ի մարտի 10-ին:
tert.am/
1/9/2016