Թուրքիան երբեք թույլ չի տա քրդական ահաբեկչական միջանցք ստեղծել. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i33112-Թուրքիան_երբեք_թույլ_չի_տա_քրդական_ահաբեկչական_միջանցք_ստեղծել._Էրդողան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան երբեք թույլ չի տա «քրդական ահաբեկչական միջանցք» ստեղծել Սիրիայի հյուսիսում: Նա նաև հերքել է ԱՄՆ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ քրդական Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) ուժերը վերադարձել են Եփրատ գետի արևելյան ափ: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 02, 2016 11:58 Asia/Tehran
  • Թուրքիան երբեք թույլ չի տա քրդական ահաբեկչական միջանցք ստեղծել. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան երբեք թույլ չի տա «քրդական ահաբեկչական միջանցք» ստեղծել Սիրիայի հյուսիսում: Նա նաև հերքել է ԱՄՆ պաշտոնյաների հայտարարություններն այն մասին, որ քրդական Դեմոկրատական միություն կուսակցության (PYD) ուժերը վերադարձել են Եփրատ գետի արևելյան ափ: Այս մասին հայտնում է թուրքական Hurriyet-ը:

Նա նաև նշել է, որ միջազգային հանրությունը չպետք է ընտրություն անի Իսլամական պետության կամ PYD-ի միջև:

«Այս ահաբեկչական կազմակերպությունների միջև կիրառվող մեթոդների կամ թիրախների առումով որևէ տարբերություն չկա», - ասել է Էրդողանը՝ հավելելով, որ Անկարան զարմանքով է հետևում Արևմուտքում որոշ շրջանակների կողմից հնչող հայտարարություններին: 

armedia.am

2/9/2016