Պաղեստինցի երիտասարդները բողոքի ակցիա են անցկացրել ՄԱԿ-ի գրասենյակի առջև
Մի խումբ պաղեստինցի երիտասարդներ ՄԱԿ-ի կողմից պաղեստինցի գերիների ծանր վիճակը անուշադրության մատնվելու խնդրի դեմ ի նշան համահավաք են կազմակերպել Ռամալլահում գտնվող ՄԱԿ-ի գրասենյակի առջև:
Հանդես գալով մի հաղորդագրությամբ երեքշաբթի փետրվարի 9-ին, պաղեստինցի երիտասարդները պահանջել են անհապաղ ազատ արձակել գերեվարված պաղեստինցի լրագրող Մոհամմեդ Ալ-Ղիղին, ով հակազդելով Սիոնիստական Ռեժիմի կողմից իր ապօրինի ձերբակալմանը մոտ 80 օր է ինչ հացադուլ է արել և այժմ գտնվում է առողջական ծանր պայմաններում:
Հաղորդագրության մեջ ասված է, որ պաղեստինցի այս լրագրողը մահվան հետ է գոտեմարտում մինչդեռ ՄԱԿ-ը շարունակում է լռություն պահպանել ու միայն բավարարվել այդ կապակցությամբ իր մտահոգությունը հայտնելով:
Հաղորդագրության մեջ ՄԱԿ-ի լռությունը Իսրայելի հանցագործությունները ծածկելու բացահայտ օրինակն է համարվել, որը խոսում է ՄԱԿ-ի երկակի մոտեցումների մասին: