Լաթաքիայում շարունակվում է Սիրիայի բանակի պատերազմը ահաբեկիչների դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3376-Լաթաքիայում_շարունակվում_է_Սիրիայի_բանակի_պատերազմը_ահաբեկիչների_դեմ
Սիրիայի բանակը շարունակելով իր ռազմական գործողությունները Դարաա և Լաթաքիա քաղաքներում մեծ հարվածներ է հասցրել ահաբեկիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 09, 2016 16:57 Asia/Tehran
  • Լաթաքիայում շարունակվում է Սիրիայի բանակի պատերազմը ահաբեկիչների դեմ

Սիրիայի բանակը շարունակելով իր ռազմական գործողությունները Դարաա և Լաթաքիա քաղաքներում մեծ հարվածներ է հասցրել ահաբեկիչներին:

Երեքշաբթի օրը Սիրիայի բանակի ուժերը Դարաայի Ալ-Նաիմիա տարածքում ոչնչացրել են ահաբեկիչներին պատկանող 4 ավտոմեքենա: Սիրիայի բանակը նույնպես Ալ-Նաիմիայի հյուսիս արևելքում ոչնչացրել է Ալ-Նուսրա ճակատի կենտրոնակայանը և սպանել որոշ թվով ահաբեկիչների:

Լուրերի հաղորդմամբ, այդ գործողությունների հետևանքով Դարաայի հյուսիսում գտնվող Թաֆաս տարածքում ոչնչացվել է ահաբեկիչների կենտրոնակայանը:

Անցյալ օրը նույն տարածքում ոչնչացվել է ահաբեկիչներին պատկանող մեկ զինապահեստ և սպանվել են ավելի քան 20 թաքֆիրական զինյալներ:

Նշելի է, որ Սիրիայի հյուսիսում գտնվող Լաթաքիա քաղաքում բնակվում են հազարավոր հայ քաղաքացիներ:

Հալեպ ստրատեգիական քաղաքում ապրում են շուրջ 60 հազար հայեր: