Սիրիայի կառավարության բալիստիկ հրթիռները սպառնալիք են մեզ համար. Թուրքիայի պաշտպանության նախարար
Սեպտեմբեր 09, 2016 15:34 Asia/Tehran
Թուրքական Star թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ և քննարկել Սիրիայի հարցը:
Ըշըքը Սթոլթենբերգին հայտնել է, որ սիրիական կառավարության տրամադրության տակ գտնվող բալիստիկ հրթիռները սպառնում են Թուրքիայի անվտանգությանը:
«Թուրքիան բալիստիկ հրթիռներից պաշտպանվելու համար կարիք ունի իր ՀՕՊ համակարգերի ամրապնդման»,- ասել է նա:
Ըշըքն ընդունել է, որ ամեն դեպքում Սիրիայի բալիստիկ հրթիռներից բխող վտանգը փոքր է:
1in.am
Պիտակ