ԱՄՆ դեսպանը Թուրքիայի նահանգապետ չէ. Չավուշօղլու
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ ինչ-որ մեկն իրեն պահի այնպես, կարծես թե նա Թուրքիայի նահանգապետ է:
Չավուշօղլուն այդպես է մեկնաբանել Անկարայում ԱՄՆ դեսպանի խոսքերը Թուրքիայում իրականացվող հակաահաբեկչական գործողության մասին. «ԱՄՆ դեսպանը Թուրքիայի նահանգապետ չէ, և նա պետք է իր լիազորությունները կատարի անհրաժեշտ ձևով, այսինքն՝ Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում»:
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանը դատապարտել էր Թուրքիայում 28 քաղաքապետերին պաշտոնանկ անելը:
Խոսելով Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմի մասին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համապատասխան հարցը քանիցս քննարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ԵՄ առաջնորդների հետ. «Թուրքիան մշտապես ջանքեր է գործադրում խաղաղության ապահովման ուղղությամբ»:
1in.am