ԱՄՆ դեսպանը Թուրքիայի նահանգապետ չէ. Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i34561-ԱՄՆ_դեսպանը_Թուրքիայի_նահանգապետ_չէ._Չավուշօղլու
Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ ինչ-որ մեկն իրեն պահի այնպես, կարծես թե նա Թուրքիայի նահանգապետ է:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 13, 2016 15:52 Asia/Tehran
  • ԱՄՆ դեսպանը Թուրքիայի նահանգապետ չէ. Չավուշօղլու

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ իրենք թույլ չեն տա, որ ինչ-որ մեկն իրեն պահի այնպես, կարծես թե նա Թուրքիայի նահանգապետ է:

Չավուշօղլուն այդպես է մեկնաբանել Անկարայում ԱՄՆ դեսպանի խոսքերը Թուրքիայում իրականացվող հակաահաբեկչական գործողության մասին. «ԱՄՆ դեսպանը Թուրքիայի նահանգապետ չէ, և նա պետք է իր լիազորությունները կատարի անհրաժեշտ ձևով, այսինքն՝ Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում»:

Ավելի վաղ ԱՄՆ դեսպանը դատապարտել էր Թուրքիայում 28 քաղաքապետերին պաշտոնանկ անելը:

Խոսելով Սիրիայում հաստատված հրադադարի ռեժիմի մասին՝ Չավուշօղլուն հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը համապատասխան հարցը քանիցս քննարկել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի, ԵՄ առաջնորդների հետ. «Թուրքիան մշտապես ջանքեր է գործադրում խաղաղության ապահովման ուղղությամբ»:

1in.am