Չավուշօղլուն և Քերին հեռախոսազրույց են ունեցել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i34621-Չավուշօղլուն_և_Քերին_հեռախոսազրույց_են_ունեցել
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 14, 2016 08:40 Asia/Tehran
  • Չավուշօղլուն և Քերին հեռախոսազրույց են ունեցել

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ:

Թուրքական «Հուրիեթ» պարբերականի փոխանցմամբ՝այն կայացել է ամերիկյան կողմի նախաձեռնությամբ:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Սիրիայում տիրող իրավիճակի հարցը: Քերին շնորհակալություն է հայտնել Թուրքիային՝ աջակցության համար:

Վերջում Չավուշօղլուն իր մտահոգությունն է հայտնել Թուրքիայում ԱՄՆ դեսպանի վերջին գործողությունների ու հայտարարությունների առնչությամբ:

ԱՄՆ դեսպանը դժգոհություն էր հայտնել քաղաքապետարաններում վերահսկիչ հանձնաժողովներ ստեղծելու՝ կառավարության որոշման կապակցությամբ: Այս փաստի առնչությամբ Թուրքիայի արտգործնախարարն արդեն հայտարարություն է արել` հորդորելով դիվանագետին իրեն դրսևորել դեսպանին հարիր ձևով և զբաղվել իր գործերով:

1in.am