Դամասկոսը պատրաստ է վերահսկողություն սահմանել թուրք-սիրիական սահմանին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3475-Դամասկոսը_պատրաստ_է_վերահսկողություն_սահմանել_թուրք_սիրիական_սահմանին
Դամասկոսը մտադիր է վերահսկողություն սահմանել թուրք-սիրիական սահմանի և Հալեպ քաղաքի վրա:Այս մասին հայտնում է նախագահ Բաշար Ասադի ավագ խորհրդականը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 10, 2016 12:46 Asia/Tehran
  • Դամասկոսը պատրաստ է վերահսկողություն սահմանել թուրք-սիրիական սահմանին

Դամասկոսը մտադիր է վերահսկողություն սահմանել թուրք-սիրիական սահմանի և Հալեպ քաղաքի վրա:Այս մասին հայտնում է նախագահ Բաշար Ասադի ավագ խորհրդականը:

Բրիտանական լրատվամիջոցի հետ զրույցում Բութայնա Շաաբանը հայտարարել է, որ կասկածում է, թե դիվանագիտությունը կարող է վերջ դնել արդեն 5 տարի շարունակվող պատերազմին: Նա պարզաբանում է, որ կրակի դադարեցման առաջարկներով առավելապես հանդես են գալիս այն երկրները, որոնք իրականում չեն ցանկանում վերջ տալ ահաբեկչությանը: Սիրիական բանակը ռուսական ռազմաօդային ուժերի, Իրանի և լիբանանյան Հիզբալլահի աջակցությամբ մեծ հաջողություններ է գրանցել Հալեպում: Ռազմական գործողությունների արդյունքում կառավարական ուժերը ավելին, քան երբևէ մոտեցել են թուրքական սահմանին: Հիշեցնենք, որ թուրք-սիրիական սահմանի Ջերաբլուսի միջանցքը ահաբեկչական խպմբավորումների ֆինանսական և նյութական աջակցություն ստանալու հիմնական օղակն է:

Ankakh.com

10/202016