Անկարայում հանդիպել են Թուրքիայի և ՌԴ-ի ԶՈՒ գլխավոր շտաբի պետերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i35323-Անկարայում_հանդիպել_են_Թուրքիայի_և_ՌԴ_ի_ԶՈՒ_գլխավոր_շտաբի_պետերը
Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի միջև Անկարայում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում  կողմերի միջև փոխադարձ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 19, 2016 15:03 Asia/Tehran
  • Անկարայում հանդիպել են Թուրքիայի և ՌԴ-ի ԶՈՒ գլխավոր շտաբի պետերը

Ermenihaber.am-ի հաղորդմամբ՝ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) և Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետերի միջև Անկարայում տեղի է ունեցել հանդիպում, որի ընթացքում  կողմերի միջև փոխադարձ տեղեկատվություն տրամադրելու վերաբերյալ համաձայնություն է ձեռք բերվել:

Ինչպես հաղորդում է  թուրքական «Haberturk» լրատվական ծառայությունը, Ռուսաստանի  և Թուրքիայի ԶՈՒ ԳՇ պետեր` Վիտալի Գերասիմովի և Հուլուսի Աքարի հանդիպման ժամանակ որոշում է կայացվել նաև, որ տեղեկատվության փոխանակումը լինելու երկու երկրների ռազմաօդային ուժերի և ռազմական հետախուզության միջև:

Նշվում է, որ տեղեկատվության փոխանակման վերաբերյալ համաձայնությունն առաջին հերթին վերաբերում է Թուրքիայի զինված ուժերի կողմից Սիրիայի տարածքում օգոստոսի 24-ին սկսած «Եփրատի վահան»  օպերացիային: Կողմերը նաև քննարկել են նաև Սիրիայի հյուսիսում տեղի ունեցող իրադարձությունները և իրենց գործողությունները սիրիական ճգնաժամը կարգավորելու ուղղությամբ:

Ռուսական «RIA» լրատվական գործակալությանը հարցազրույց տված թուրք զինվորականը նշում է, որ այդ հանդիպումն անցել է դրական մթնոլորտում: Մի շարք ռուսական աղբյուրներ էլ տեղեկացնում  են, որ Գերասիմովն Աքարի հետ հանդիպման ժամանակ նշել է, որ թուրքական զորքերի գործողությունները «Եփրատի վահան» գործողության շրջանակներում օրինական չեն:

pastinfo.am/

19/9/2016