Թուրքիան հիասթափված է ԱՄՆ-ից. Մևլութ Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i35428-Թուրքիան_հիասթափված_է_ԱՄՆ_ից._Մևլութ_Չավուշօղլու
Միացյալ Նահանգների իշխանությունների՝ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու Անկարայի պահանջները չիրականացնելը հասթափեցրել է Թուրքիային:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 20, 2016 11:35 Asia/Tehran
  • Թուրքիան հիասթափված է ԱՄՆ-ից. Մևլութ Չավուշօղլու

Միացյալ Նահանգների իշխանությունների՝ իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին արտահանձնելու Անկարայի պահանջները չիրականացնելը հասթափեցրել է Թուրքիային:

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն «CNN International» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ: «Չնայած դրան՝ Անկարայի և Վաշինգտոնի միջև հարաբերությունները շարունակվում են, սակայն Թուրքիան սպասում է Գյուլենի արտահանձնմանը»,-ասել է Չավուշօղուն: Ըստ նրա՝ Թուրքիան ուղարկել է բոլոր փաստաթղթերը, որոնք ապացուցում են Գյուլենի ներգրավվածությունը ռազմական հեղաշրջման փորձին: Հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի իրականացման մեջ երկրի իշխանությունները մեղադրում են ԱՄՆ-ում բնակվող իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: Թուրքիայում հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո պետական ապարատում և մասնավոր հատվածում սկսվել են զանգվածային զտումներ ֆեթուլլահական ահաբեկչական կազմակերպության հետ կապեր ունենալու մեղադրանքով: