Անկարայում կրակոցներ են հնչել Իսրայելի դեսպանատան մոտ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i35584-Անկարայում_կրակոցներ_են_հնչել_Իսրայելի_դեսպանատան_մոտ
Անկարայում կրակոցներ են հնչել Իսրայելի դեսպանատան մոտ, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 21, 2016 11:50 Asia/Tehran
  • Անկարայում կրակոցներ են հնչել Իսրայելի դեսպանատան մոտ

Անկարայում կրակոցներ են հնչել Իսրայելի դեսպանատան մոտ, գրում է թուրքական «Միլլիյեթ» թերթը:

Նշվում է, որ անհայտ անձանց խումբը կրակ է բացել դեսպանատան շենքի ուղղությամբ, տեղում աշխատող ոստիկանների պատասխան կրակի հետևանքով հարձակվողներից մեկը մահացել է, ևս մեկը վիրավոր է:

Դեռևս հայտնի չէ, թե ինչ խմբավորման անդամներ են հարձակումը կազմակերպողները:

Դեպքի վայր են ժամանել մեծ թվով ոստիկանական ուժեր, կատարվում են խուզարկություններ, դեսպանատան անձնակազմը տարհանվել է շենքից:

Tert.am