Եմենում արաբական երկրների կոալիցիայի ավիահարվածի հետևանքով զոհվել է 25 մարդ
Արաբական երկրների կոալիցիայի ավիահարվածի հետևանքով Եմենի Հոդեդա քաղաքում զոհերի թիվը հասել է 25-ի:
Այդ մասին հաղորդում է Սինհուա գործակալությունը՝ հղում անելով բուժաշխատողներին, ականատեսներին և տեղի բնակիչներին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ավիահարվածի զոհ է դարձել մոտ 11 մարդ:
«Զոհերի նախնական թիվը 25 է, ևս 73 մարդ տարբեր աստիճանի վերքերով տեղափոխվել է հոսպիտալ»,- գործակալությանը հայտնել է տեղի հիվանդանոցի ներկայացուցիչը:
Ավելի վաղ Reuters գործակալությունը հաղորդել է, որ կոալիցիայի կործանիչները ավիահարվածներ են հասցրել նախագահական պալատին, որտեղ գտնվել են ապստամբ հուստիտների առաջնորդները: Գործակալության տվյալներով, ականներն ընկել են բնակելի տան մոտակայքում, ինչը բերել է խաղաղ բնակիչների մահվան:
Tert.am