Սիրիական ճգնաժամ. Նաբիլ ալ-Արաբին քննադատում է անվտանգության խորհրդի գործունեությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3631-Սիրիական_ճգնաժամ._Նաբիլ_ալ_Արաբին_քննադատում_է_անվտանգության_խորհրդի_գործունեությունը
Արաբական պետությունների լիգայի ղեկավար Նաբիլ ալ-Արաբին հույս է հայտնել, որ այսօր Մյունխենում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռ կբերվի տարածաշրջանային և միջազգային տարբեր կողմերի միջև:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 11, 2016 11:56 Asia/Tehran
  • Սիրիական ճգնաժամ. Նաբիլ ալ-Արաբին քննադատում է անվտանգության խորհրդի գործունեությունը

Արաբական պետությունների լիգայի ղեկավար Նաբիլ ալ-Արաբին հույս է հայտնել, որ այսօր Մյունխենում Սիրիայի աջակցության միջազգային խմբի հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռ կբերվի տարածաշրջանային և միջազգային տարբեր կողմերի միջև:

Ալ-Արաբին շեշտել է կրակի դադարեցման և պատերազմից տուժած բոլոր բնակավայրերին մարդասիրական օգնություն ցույց տալու անհրաժեշտությունը: Այս մասին հաղորդում է arabic.sputniknews.com-ը: Անդրադառնալով Սիրիայում իրավիճակի սրմանը Արաբին կոչ է արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին նոր բանաձև ընդունել երկում մարդասիրական իրավիճակը շտկելու և շրջափակման մեջ գտնվող բնակավայրերին անհապաղ օգնություն հասցնելու վերաբերյալ: ԱՊԼ գլխավոր քարտուղարը նշել է, որ 2015թ. դեկտեմբերին ՄԱԿ-ի կողմից 2254-րդ բանաձևի ընդունումից հետո դիմել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին՝ պահանջելով կրակի դադարեցման վերահսկողության համար բանաձևի իրականացման գործիքակազմ մշակել՝ մեկ ամիսը չգերազանցող ժամանակահատվածում, սակայն մինչ այժմ Անվտանգության խորհուրդը որևէ քայլ չի ձեռնարկել, ինչը հանգեցրել է իրավիճակի բարդացմանը և սիրիական կառավարության և ընդդիմության միջև ընթացող Ժնևի բանակցությունների ձախողմանը:

Ankakh.com

13/2/2016