Թուրքիային առաջարկել է երկարացնել երկրում արտակարգ դրությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i36559-Թուրքիային_առաջարկել_է_երկարացնել_երկրում_արտակարգ_դրությունը
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարված ազգային անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 28-ի նիստի ժամանակ առաջարկել է երկարացնել երկրում արտակարգ դրությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 29, 2016 06:16 Asia/Tehran
  • Թուրքիային առաջարկել է երկարացնել երկրում արտակարգ դրությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ գումարված ազգային անվտանգության խորհուրդը սեպտեմբերի 28-ի նիստի ժամանակ առաջարկել է երկարացնել երկրում արտակարգ դրությունը:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:

«Մեր ժողովրդավարությունը, իրավական պետության սկզբունքը, մեր հայրենակիցների իրավունքներն ու ազատությունները պահպանելուն ուղղված միջոցների իրականացման շարունակականությունն ապահովելու նպատակով որոշում է կայացվել խորհուրդ տալ արտակարգ իրավիճակը երկարացնելու վերաբերյալ»,- ասվում է Ազգային անվտանգության խորհրդի հայտարարության մեջ:

Միաժամանակ որոշում է կայացվել առաջարկել երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի օրը` հուլիսի 15-ը. ճանաչել որպես «Ժողովրդավարության և ազատությունների օր»:

Թուրքիայում երեք ամսով արտակարգ դրություն էր հայտարարվել երկրում իրականացված ռազմական հեղաշրջման փորձից հետո: Թուրքական իշխանությունները բազմիցս հայտարարել են արտակարգ դրությունը երկարաձգելու հնարավորության մասին:

Armenpress.am