Սաուդյան Արաբիայի կոալիցիայի հարվածից Եմենում հարյուրավոր մարդիկ են զոհվել
Հոկտեմբեր 08, 2016 18:47 Asia/Tehran
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական օդանավերը կրակ են բացել Եմենի մոտակայքում, որտեղ հուղարկավորություն էր ընթանում:
«Սինհուա» գործակալությունը ականատեսների վկայությամբ հայտնում է 160 զոհի մասին:
Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը հայտնում է, որ կա 700 զոհ:
Reuters-ի տեղեկություններով զոհվել է առնվազն 82 մարդ, վիրավորվել՝ 534-ը:
Ավելի վաղ Եմենի Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ կա 450 զոհ եւ վիրավոր: Զոհերի կոնկրետ թիվը հայտնի չէ:
News.am
Պիտակ