Սաուդյան Արաբիայի կոալիցիայի հարվածից Եմենում հարյուրավոր մարդիկ են զոհվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i37729-Սաուդյան_Արաբիայի_կոալիցիայի_հարվածից_Եմենում_հարյուրավոր_մարդիկ_են_զոհվել
Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական օդանավերը կրակ են բացել Եմենի մոտակայքում, որտեղ հուղարկավորություն էր ընթանում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 08, 2016 18:47 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիայի կոալիցիայի հարվածից Եմենում հարյուրավոր մարդիկ են զոհվել

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական օդանավերը կրակ են բացել Եմենի մոտակայքում, որտեղ հուղարկավորություն էր ընթանում:

«Սինհուա» գործակալությունը ականատեսների վկայությամբ հայտնում է 160 զոհի մասին:

Լիբանանյան «Ալ Մայադին» հեռուստաալիքը հայտնում է, որ կա 700 զոհ:

Reuters-ի տեղեկություններով զոհվել է առնվազն 82 մարդ, վիրավորվել՝ 534-ը:

Ավելի վաղ Եմենի Առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ կա 450 զոհ եւ վիրավոր: Զոհերի կոնկրետ թիվը հայտնի չէ:

News.am