Մոսուլում Իրաքի օդուժը թռուցիկներ է նետել՝ զգուշացնելով մոտակա գրոհի մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i38671-Մոսուլում_Իրաքի_օդուժը_թռուցիկներ_է_նետել_զգուշացնելով_մոտակա_գրոհի_մասին
Իրաքի օդուժը շաբաթ օրը գիշերը ԴԱԻՇ-ի կողմից գրավված Մոսուլ քաղաքի վրա հազարավոր թռուցիկներ է նետել՝ տեղի բնակիչներին զգուշացնելով քաղաքի ազատագրման նախատեսվող գործողության մասին: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաընկերությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2016 08:46 Asia/Tehran
  • Մոսուլում Իրաքի օդուժը թռուցիկներ է նետել՝ զգուշացնելով մոտակա գրոհի մասին

Իրաքի օդուժը շաբաթ օրը գիշերը ԴԱԻՇ-ի կողմից գրավված Մոսուլ քաղաքի վրա հազարավոր թռուցիկներ է նետել՝ տեղի բնակիչներին զգուշացնելով քաղաքի ազատագրման նախատեսվող գործողության մասին: Այս մասին տեղեկացնում է CNN հեռուստաընկերությունը:

«Եկել է հաղթանակի ժամը: Ժամանակն է Իրաքը հռչակել մաքուր՝ առանց ԴԱԻՇ-ի կամ որևէ կասկածելի գաղափարախոսության». թռուցիկներից մեկում Իրաքի վարչապետ Հեյդար ալ-Աբադիի այս խոսքերն են՝ ուղղված Մոսուլի բնակիչներին: Մեկ ուրիշում գրված է. «Մենք պատրաստվում ենք սկսել Մոսուլի ազատագրման գործողությունը և վերադարձնել տարածաշրջանում անվտանգությունն ու կայունությունը»:

Իշխանությունները բնակիչներին կոչ են արել խուճապի չմատնվել, մնալ իրենց տներում և խուսափել քաղաքի որոշ հատվածներում հայտնվելուց:

1in.am