Մոսուլի գործողության պատճառով մինչև մեկ միլիոն մարդ կարող է լքել քաղաքը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i38755-Մոսուլի_գործողության_պատճառով_մինչև_մեկ_միլիոն_մարդ_կարող_է_լքել_քաղաքը
Իրաքի Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում քաղաքը ստիպված կարող է լքել մոտ մեկ միլիոն մարդ, կիրակի հայտարարել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի Իրաքի բաժնի ներկայացուցիչ Սառա ալ Զավքարին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2016 15:57 Asia/Tehran
  • Մոսուլի գործողության պատճառով մինչև մեկ միլիոն մարդ կարող է լքել քաղաքը

Իրաքի Մոսուլի ազատագրման գործողության ընթացքում քաղաքը ստիպված կարող է լքել մոտ մեկ միլիոն մարդ, կիրակի հայտարարել է Կարմի խաչի միջազգային կոմիտեի Իրաքի բաժնի ներկայացուցիչ Սառա ալ Զավքարին:

«Իրաքում հումանիտար իրավիճակը ընդհանուր առմամբ շատ բարդ է: Գոյություն ունի ավելի քան 3 միլիոն տեղահանված անձ, և այժմ, հենց որ սկսվի Մոսուլի գործողությունը, մենք սպասում ենք, որ հարյուր հազարավոր մարդիկ կլքեն քաղաքը: Դա մեծ թիվ է, և այդ բոլոր մարդկանց անհրաժեշտ կլինեն առաջին անհրաժեշտության իրեր, ծածկ, ուտելիք, ջուր, դեղորայք:

Հենց որ գործողությունն սկսվի, մարդիկ իհարկե կփորձեն փախչել բռնությունից, և մենք այնտեղ կլինենք մոտակա կետում, այնպես որ կկարողանանք օգնել նրանց քաղաքից հեռանալ ամենաանհրաժեշտ բաներով»,- հայտնել է ալ Զավքարին Sputnik գործակալությանը:

 1in.am