Իրաքի ղեկավարությունը հայտարարել է, որ Մոսուլում օպերացիայի արագությունը գերազանցում է սպասելիքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i39208-Իրաքի_ղեկավարությունը_հայտարարել_է_որ_Մոսուլում_օպերացիայի_արագությունը_գերազանցում_է_սպասելիքները
Իրաքյան զորքերի առաջխաղացման արագությունը երկրի` մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու օպերացիայի ընթացքում գերազանցում է սպասելիքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 20, 2016 06:56 Asia/Tehran
  • Իրաքի ղեկավարությունը հայտարարել է, որ Մոսուլում օպերացիայի արագությունը գերազանցում է սպասելիքները

Իրաքյան զորքերի առաջխաղացման արագությունը երկրի` մեծությամբ երկրորդ քաղաք Մոսուլն «Իսլամական պետության» ահաբեկիչներից ազատագրելու օպերացիայի ընթացքում գերազանցում է սպասելիքները:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՌԻԱ Նովոստին, այս մասին հայտարարել է Իրաքի վարչապետի ներկայացուցիչ Հադեյրա ալ-Հուդեյսին:

Նա հերքել է լուրերն այն մասին, որ Թուրքիան մասնակցել է Մոսուլում տեղի ունեցած ռազմական գործողություններին: «Թուրքիան դեր չի խաղում այդ գործողություններում»,- նշել է ալ-Հուդեյսին:

Armenpress.am