Սիրիայի դեմ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հարձակման հավանականությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i3946-Սիրիայի_դեմ_Սաուդյան_Արաբիայի_և_Թուրքիայի_հարձակման_հավանականությունը
Թուրքիայի ԱԳ նախարարը իր խոսքերի ընթացքում հայտնել է Սաուդյան Արաբիայի կործանիչներն այդ երկիր գործուղվելու և Սիրայի դեմ Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի ցամաքային հարձակման հավանականության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 13, 2016 16:34 Asia/Tehran
  • Սիրիայի դեմ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հարձակման հավանականությունը

Թուրքիայի ԱԳ նախարարը իր խոսքերի ընթացքում հայտնել է Սաուդյան Արաբիայի կործանիչներն այդ երկիր գործուղվելու և Սիրայի դեմ Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի ցամաքային հարձակման հավանականության մասին:

Թուրքիայի պաշտոնատարները շարունակում են խոսել ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար Սիրիա գործուղվելիք զինված ուժերի մասին:

Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ասել է.«Թուրքիան չի բացառում իր մասնակցության հնարավորությունը Սիրիայում ցամաքային գործողություններին այն դեպքում, եթե դրանք սկսի Սիրիայում իրականացնել Սաուդյան Արաբիան»:

Թուրք նախարարը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան արդեն Թուրքիայի ռազմաբազա է ուղարկում իր ինքնաթիռները, բացի այդ, նախատեսում է Թուրքիա ուղարկել իր զինծառայողներին, Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ հարձակումները խստացնելու նպատակով»:

Թուրքիան ու Սաուդյան Արաբիան, որոնք Սիրիայի ահաբեկիչների գլխավոր հովանավորներն են, վերջերս հայտարարել են, որ մտադիր են այդ խմբավորման դեմ պայքարելու համար ցամաքային զինված ուժեր գործուղել Սիրիա: