Սիրիայի դեմ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի հարձակման հավանականությունը
Թուրքիայի ԱԳ նախարարը իր խոսքերի ընթացքում հայտնել է Սաուդյան Արաբիայի կործանիչներն այդ երկիր գործուղվելու և Սիրայի դեմ Սաուդյան Արաբիայի ու Թուրքիայի ցամաքային հարձակման հավանականության մասին:
Թուրքիայի պաշտոնատարները շարունակում են խոսել ԻԼԻՊ-ի դեմ պայքարելու համար Սիրիա գործուղվելիք զինված ուժերի մասին:
Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն ասել է.«Թուրքիան չի բացառում իր մասնակցության հնարավորությունը Սիրիայում ցամաքային գործողություններին այն դեպքում, եթե դրանք սկսի Սիրիայում իրականացնել Սաուդյան Արաբիան»:
Թուրք նախարարը հայտնել է, որ Սաուդյան Արաբիան արդեն Թուրքիայի ռազմաբազա է ուղարկում իր ինքնաթիռները, բացի այդ, նախատեսում է Թուրքիա ուղարկել իր զինծառայողներին, Սիրիայում ԻԼԻՊ-ի դեմ հարձակումները խստացնելու նպատակով»:
Թուրքիան ու Սաուդյան Արաբիան, որոնք Սիրիայի ահաբեկիչների գլխավոր հովանավորներն են, վերջերս հայտարարել են, որ մտադիր են այդ խմբավորման դեմ պայքարելու համար ցամաքային զինված ուժեր գործուղել Սիրիա: