Թուրքիան Եվրոպական միությանն անդամակցելու այլընտրանք ունի. Բինալի Յըլըդըրըմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i39607-Թուրքիան_Եվրոպական_միությանն_անդամակցելու_այլընտրանք_ունի._Բինալի_Յըլըդըրըմ
Թուրքիան Եվրոպական միությանն անդամակցելու այլընտրանք ունի: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է թուրքական «TRT Haber» հեռուստաալիքը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 23, 2016 13:59 Asia/Tehran
  • Թուրքիան Եվրոպական միությանն անդամակցելու այլընտրանք ունի. Բինալի Յըլըդըրըմ

Թուրքիան Եվրոպական միությանն անդամակցելու այլընտրանք ունի: Այս մասին հայտարարել է երկրի վարչապետ Բինալի Յըլդըրըմը, հաղորդում է թուրքական «TRT Haber» հեռուստաալիքը:

Ըստ Յըլդըրըմի` Եվրոպայի ապագան առանց Թուրքիայի անհնար է: «Եվրոպական միությունը միայն Թուրքիայի հետ կկարողանա ներդրում ունենալ գլոբալ ասպարեզի քաղաքական և տնտեսական ոլորտններում: Ուստի Թուրքիայի նկատմամբ Եվրամիության որոշումները, այդ թվում` առանց վիզային ռեժիմի հաստատումը, լուծում է հենց Եվրոպական միության ապագայի համար»,-ասել է Թուրքիայի վարչապետը: Բինալի Յըդըրըմը հայտարարել է, որ Թուրքիան իր մասնաբաժին աշխատանքն արդեն իրականացրել է, և հերթը Եվրոպական միությանն է` ընդգծելով. «Եթե ԵՄ-ն ցանկանում է Թուրքիայի անդամակցությունը, ապա պետք է կամք դրսևորի: Սակայն Թուրքիան միշտ այլընտրանք ունի»:

 Ankakh.com