Human Rights Watch-ը մտահոգված է Թուրքիայում գրանցվող բռնության դեպքերով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i39820-human_rights_watch_ը_մտահոգված_է_Թուրքիայում_գրանցվող_բռնության_դեպքերով
Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում թուրքական ոստիկանությունը տանջել և այլ կտտանքների է ենթարկել իր հսկողության տակ առնված անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է հոկտեմբերի 25-ին Human Rights Watch կազմակերպության հրապարակած զեկույցում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2016 11:51 Asia/Tehran
  • Human Rights Watch-ը մտահոգված է Թուրքիայում գրանցվող բռնության դեպքերով

Թուրքիայում ռազմական հեղաշրջման ձախողված փորձից հետո հայտարարված արտակարգ դրության պայմաններում թուրքական ոստիկանությունը տանջել և այլ կտտանքների է ենթարկել իր հսկողության տակ առնված անձանց: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նշվում է հոկտեմբերի 25-ին Human Rights Watch կազմակերպության հրապարակած զեկույցում:

43 էջանոց զեկույցում նշվում է, թե ինչպես է արտակարգ դրության պայմաններում կառավարության որոշմամբ անվտանգության երաշխիքների թուլացումը բացասաբար ազդել ոստիկանական կալանքի տակ գտնվող անձանց վրա: Այն ներառում է իրավունքների խախտման 13 դեպք` այդ թվում և քնից զրկումը, հաճախակի ծեծը, սեռական բռնությունը և բռնաբարելու սպառնալիքը:

«Թուրքիայի կառավարությունը պետք է վերականգնի բռնությունների դեմ սահմանված երաշխիքները»,- նշել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տնօրեն Հյու Ուիլիամսոնը:  

Կազմակերպության զեկույցում նշվում է, որ երկրում հաստատված արտակարգ դրությունը կառավարությանը «քարտ-բլանշ» չի տալիս մարդու իրավունքները խախտելու համար: «Բռնություններին կանխարգելումը միջազգային իրավունքում բացարձակ արժեք է և չի կարող առկախվել անգամ պատերազմի կամ ազգային արտակարգ դրության պայմաններում»,- ասվում է զեկույցում:

Կազմակերպությունը նշում է, որ արտակարգ դրության պայմաններում արված կարգադրություններով առանց դատական որոշման ոստիկանական կալանքի ժամկետ է սահմանվում 4-30 օրը, փաստաբանների հետ տեսակցելու արգելք կարող է տրվել առավելագույնը հինգ օր, սակայն Թուրքիայի պարագայում այս կանոնները խախտվել են:

«Շատ ողբերգական կլինի, եթե հապշտապ ընդունված երկու արտակարգ դրությունների մասին որոշումները վերջ տան Թուրքիայում առաջընթացի գործընթացը: Իշխանությունները պետք է անմիջապես հրաժարվեն ամենավնասակար կարգադրություններից և հետաքննեն ոստիկանության բաժանմունքներում կտտանքների և բռնության մասին ստացվող հաղորդումները»,- ընդգծել է Ուլիյամսոնը:

Armenpress.am