Անթալիայում պայթյունից հետո ԶԼՄ-ներին արգելվել է լուսաբանել միջադեպը
Հոկտեմբեր 25, 2016 12:29 Asia/Tehran
Անթալիայում այսօր տեղի ունեցած պայթյունից հետո տեղական ԶԼՄ-ներին արգելվել է լուսաբանել թեման, գրում է թուրքական «Անադոլու» գործակալությունը:
Հայտնի է, որ պայթյունի հետևանքով վիրավորվել է 10 մարդ:
Ենթադրվում է, որ պայթեցվել է պայթուցիկներով լի մեքենա:
Հիշեցնենք, որ Անթալիայի առևտրաարդյունաբերական պալատի շենքի մոտակայքում այսօր հզոր պայթյուն է որոտացել: Դեռևս որևէ ահաբեկչական կառույց չի ստանձնել պայթյունի պատասխանատվությունը:
Tert.am
Պիտակ