Թուրքիան և Ռուսաստանը փոխանակվում են հետախուզական տվյալներով․ Չավուշօղլու
https://parstoday.ir/hy/news/west_asia-i39892-Թուրքիան_և_Ռուսաստանը_փոխանակվում_են_հետախուզական_տվյալներով_Չավուշօղլու
Թուրք և ռուս զինվորականները մշտական կապի մեջ են գտնվում և Սիրիայի հարցով փոխանակվում են հետախուզական տվյալներով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն Channel 24 ֆրանսիական հեռուստաալիքի եթերում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 25, 2016 16:01 Asia/Tehran
  • Թուրքիան և Ռուսաստանը փոխանակվում են հետախուզական տվյալներով․ Չավուշօղլու

Թուրք և ռուս զինվորականները մշտական կապի մեջ են գտնվում և Սիրիայի հարցով փոխանակվում են հետախուզական տվյալներով։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մեվլյութ Չավուշօղլուն Channel 24 ֆրանսիական հեռուստաալիքի եթերում։

«ՌԴ-ի հետ հարաբերությունների բարելավումից հետո առկա է արդյունավետ մեխանիզմ, մենք փոխանակվում ենք հետախուզական տվյալներով։ Գլխավոր շտաբերի հրամանատարները մշտապես բանակցություններ են անցկացնում»,-ասել է նախարարը՝ նշելով, որ նման համագործակցությունը օգուտ է բերում։

Չավուշօղլուն նաև հայտարարել է, որ Թուրքիան Սիրիայում ստեղծված իրավիճակի մասին հետախուզական տվյալներով փոխանակվում է նաև այլ երկրների, այդ թվում կոալիցիայի մասնակիցների և Պարսից ծոցի պետությունների հետ։

Անդրադառնալով ԴԱԻՇ-ի գրոհայիններից Մոսուլ քաղաքի ազատագրման գործընթացին՝ Թուրքիայի ԱԳ նախարարը նշել է, որ իր երկիրն անհրաժեշտության դեպքում ցամաքային գործողություն կսկսի Իրաքում։

1in.am