Օբաման ու Էրդողանը քրդերի հարցում համաձայնության են եկել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i40123-Օբաման_ու_Էրդողանը_քրդերի_հարցում_համաձայնության_են_եկել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հետագա փուլերը: Այս մասին հաղորդում է թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը՝ հղում կատարելով նախագահականի մամուլի ծառայությանը, փոխանցում է Ermenihaber-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 27, 2016 11:47 Asia/Tehran
  • Օբաման ու Էրդողանը քրդերի հարցում համաձայնության են եկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումները և «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի հետագա փուլերը: Այս մասին հաղորդում է թուրքական «Sondakika.com» լրատվական կայքը՝ հղում կատարելով նախագահականի մամուլի ծառայությանը, փոխանցում է Ermenihaber-ը:

Նշվում է, որ Օբաման դրական է գնահատել Սիրիայի հյուսիսում Թուրքիայի կողմից իրականացվող «Եփրատի վահան» ռազմագործողությունը, որի նպատակն է «Սիրիայի ազատ բանակ» կոչվող ընդդիմադիր զինված խմբավորման զինյալների միջոցով Թուրքիային սահմանակից մի քանի շրջաններ մաքրել ԻՊ-ի ահաբեկիչներից:

Նշվում է, որ Օբաման գոհունակություն է հայտնել նաև թուրք-իրաքյան հարաբերություններում առաջացած ճգնաժամային վիճակը հաղթահարելուն միտված երկխոսության նախաձեռնության համար:

Թուրքական աղբյուրը հայտնում է, որ Էրդողանը շեշտել է տարածաշրջանը բոլոր տեսակի ահաբեկչական կազմակերպություններից, այդ թվում` ԻՊ-ից ու PKK-ից (ՔԲԿ-Քուրդիստանի բանվորական կուսակցություն) մաքրելու անհրաժեշտությունը:

Նշվում է, որ Էրդողանն ու Օբաման համաձայնության են եկել նաև Իրաքի հյուսիսում PKK-ի հաստատվելը թույլ չտալու վերաբերյալ:

 

27/10/2016

armedia.am/