Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականում նոր ձերբակալություններ են իրականացվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i40630-Թուրքական_Ջումհուրիեթ_պարբերականում_նոր_ձերբակալություններ_են_իրականացվել
Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուի և ևս երկու աշխատակցի ձերբակալությունից հետո պարբերականում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պարբերականի կայքը, ընդհանուր առմամբ ձերբակալվել է 15 մարդ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 31, 2016 10:28 Asia/Tehran
  • Թուրքական «Ջումհուրիեթ» պարբերականում նոր ձերբակալություններ են իրականացվել

Թուրքական ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի գլխավոր խմբագիր Մուրաթ Սաբունջուի և ևս երկու աշխատակցի ձերբակալությունից հետո պարբերականում նոր ձերբակալություններ են տեղի ունեցել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով պարբերականի կայքը, ընդհանուր առմամբ ձերբակալվել է 15 մարդ:

Պարբերականի լրագրողների տներում խուզարկություն է իրականացվել: Մի շարք լրագրողների տներից առգրավվել են համակարգիչներն ու լափթոփները:

Հայտնի է, որ խուզարկություն է իրականացվում նաև պարբերականի նախկին գլխավոր խմբագիր, հայտնի լրագրող Ջան Դյունդարի տանը: Քանի որ լրագրողը երկրի տարածքում չէ, դատարանը նրան կալանավորելու որոշում է կայացրել:

«Ջումհուրիեթ»-ի ղեկավարությանն ու լրագրողներին 5 օր փաստաբանների հետ տեսակցելու արգելք է նշանակվել:

Ձերբակալման որոշումն ընդունած դատարանի որոշման մեջ նշվում է, թե պարբերականն ու դրա աշխատակիցները Քրդական բանվորական կուսակցության (PKK) և գյուլենականների օգտին քարոզչություն են իրականացրել: 

31/10/2016

orer.am/