Բունդեսթագը երկարաձգել է Ինջիրլիքում գերմանական առաքելության ժամկետը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i42124-Բունդեսթագը_երկարաձգել_է_Ինջիրլիքում_գերմանական_առաքելության_ժամկետը
Գերմանիայի Բունդեսթագը երկարաձգել է Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում գերմանական առաքելության ժամկետը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 11, 2016 06:42 Asia/Tehran
  • Բունդեսթագը երկարաձգել է Ինջիրլիքում գերմանական առաքելության ժամկետը

Գերմանիայի Բունդեսթագը երկարաձգել է Թուրքիայի Ինջիրլիքի ռազմաբազայում գերմանական առաքելության ժամկետը: Ինչպես հաղորդում է Արմենպրեսը, այս մասին տեղեկացնում է գերմանական Deutsche Welle-ն:

Գերմանիայի կոալիցիոն ուժերի` CDU /CSU (Քրիստոնյա դեմոկրատական, քրիստոնյա-սոցիալական միություններ) և Սոցիալ դեմոկրատական կուսակցության (SPD) կողմ ձայներով Ինջիրլիքի ռազմաբազայում գերմանական ներկայությունը կպահպանվի մինչև 2017 թվականի դեկտեմբերի 31-ը:  

Բացի այդ, որոշում է կայացվել ՆԱՏՕ-ի պահանջի համաձայն Ինջիրլիք ուղարկել AWACS տեսակի ռազմական ինքնաթիռները:

Ներկայում Ինջիրլիքում են գտնվում 250 գերմանացի զինվոր, 6 «Տորնադո» տեսակի հետախուզական ինքնաթիռ և մեկ լցավորող ինքնաթիռ: Գերմանական կողմն իր ներկայությունն Ինջիրլիքում օգտագործում է «Իսլամական պետություն» խմբավորման դեմ գործողություններին մասնակցելու նպատակով:

orer.am/