Եմենի Անսարալլահի ու Արաբիայի միջև հրադադարի համաձայնություն է կայացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i42802-Եմենի_Անսարալլահի_ու_Արաբիայի_միջև_հրադադարի_համաձայնություն_է_կայացել
ԱՄՆ-ի պետքարտուղարը տեղեկացրել է Եմենում պատերազմին վերջ տալու նպատակով այդ երկրի Անսարալլահ շարժման և Սաուդյան Արաբիայի միջև հրադադարի համաձայնության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 16, 2016 04:06 Asia/Tehran
  • Եմենի Անսարալլահի ու Արաբիայի միջև հրադադարի համաձայնություն է կայացել

ԱՄՆ-ի պետքարտուղարը տեղեկացրել է Եմենում պատերազմին վերջ տալու նպատակով այդ երկրի Անսարալլահ շարժման և Սաուդյան Արաբիայի միջև հրադադարի համաձայնության մասին:

Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի օրն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած ուղևորության ավարտին պատասխանելով լրագրողների հարցումներին, ասել է. «Եմենի Անսարալլահի ու Սաուդյան Արաբիայի միջև հրադադարը գործադրման կհանձնվի 2016 թվականի նոյեմբերի 17-ից»:

«Եմենում բախվող կողմերը նաև համաձայնել են աշխատանք տանել մինչև տարեվերջ Եմենում ազգային միասնականության կառավարություն ձևավորելու շուրջ»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:

 Եմենի դեմ Արաբիայի հարձակումների սկսվելուց անցել է շուրջ 600 օր: Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 10000 եմենցի, որոնց գլխավոր մասը եղել են խաղաղ բնակիչներ:

Հաղորդումների համաձայն , Սաուդյան Արաբիան համաձայնել է հրադադարի հաստատմանը, քանի որ Եմենի պատերազմի հետևանքով այդ երկրում առաջ է եկել տնտեսական ճգնաժամ: