Եմենի Անսարալլահի ու Արաբիայի միջև հրադադարի համաձայնություն է կայացել
ԱՄՆ-ի պետքարտուղարը տեղեկացրել է Եմենում պատերազմին վերջ տալու նպատակով այդ երկրի Անսարալլահ շարժման և Սաուդյան Արաբիայի միջև հրադադարի համաձայնության մասին:
Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի օրն Արաբական Միացյալ Էմիրություններ կատարած ուղևորության ավարտին պատասխանելով լրագրողների հարցումներին, ասել է. «Եմենի Անսարալլահի ու Սաուդյան Արաբիայի միջև հրադադարը գործադրման կհանձնվի 2016 թվականի նոյեմբերի 17-ից»:
«Եմենում բախվող կողմերը նաև համաձայնել են աշխատանք տանել մինչև տարեվերջ Եմենում ազգային միասնականության կառավարություն ձևավորելու շուրջ»,-հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարը:
Եմենի դեմ Արաբիայի հարձակումների սկսվելուց անցել է շուրջ 600 օր: Հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 10000 եմենցի, որոնց գլխավոր մասը եղել են խաղաղ բնակիչներ:
Հաղորդումների համաձայն , Սաուդյան Արաբիան համաձայնել է հրադադարի հաստատմանը, քանի որ Եմենի պատերազմի հետևանքով այդ երկրում առաջ է եկել տնտեսական ճգնաժամ: