Սաուդյան Արաբիան ՕՊԵԿ-ին հորդորել է նավթի հանույթը հասցնել նվազագույնի. Reuters
https://parstoday.ir/hy/news/west_asia-i43129-Սաուդյան_Արաբիան_ՕՊԵԿ_ին_հորդորել_է_նավթի_հանույթը_հասցնել_նվազագույնի._reuters
Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար Խալեդ ալ Ֆալեհը Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) անդամներին հորդորել Է հանույթը կրճատել օրական մինչեւ 32,5 միլիոն բարել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Reuters-ը:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Նոյեմբեր 18, 2016 09:18 Asia/Tehran
  • Սաուդյան Արաբիան ՕՊԵԿ-ին հորդորել է նավթի հանույթը հասցնել նվազագույնի. Reuters

Սաուդյան Արաբիայի Էներգետիկայի նախարար Խալեդ ալ Ֆալեհը Նավթ արտահանող երկրների կազմակերպության (ՕՊԷՔ) անդամներին հորդորել Է հանույթը կրճատել օրական մինչեւ 32,5 միլիոն բարել: Այս մասին, ինչպես տեղեկացնում Է Արմենպրեսը, հայտնել Է Reuters-ը:

Նախարարի խոսքով՝ նավթահանույթի՝ օրական մինչեւ 32,5 միլիոն բարել կրճատումը կարագացնի նավթի շուկայի վերականգնումը եւ օգուտ կբերի արտադրողներին ու սպառողներին: Նախարարը նաեւ ընդգծել Է, թե հույս ունի նավթաշուկայի կայունացման ոլորտում համագործակցության շուրջը Ռուսաստանի հետ համաձայնության հասնել ՕՊԷՔ-ի երկրների՝ նոյեմբերի 30-ին կայանալիք հանդիպմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

orer.am