Եմենում հրադադար է հայտարարվել
Արաբիան, որ անտեսել էր Եմենում հայտարարված նախկին հրադադարը, այդ երկրում 48-ժամյա հրադադար հայտարարեց:
Արաբիան մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ Եմենում 48-ժամյա հրադադարը սկսվելու է այսօր ժամը 12-ին և անհրաժեշտության դեպքում կերկարաձգվի:
Հատկանշական է, որ Եմենի հրաժարված կառավարության ԱԳ նախարար Աբդոլմալեք Ալ-Մախլաֆին չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ իրենք չեն հարգելու Մասկատում համաձայնեցված հրադադարը:
ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին երեքշաբթի օրը տեղեկացրեց նոյեմբերի 17-ից Եմենում հրադադար հաստատվելու շուրջ բախվող կողմերի համաձայնության մասին:
Օմանի մայրաքաղաք Մասկատում համաձայնեցված հրադադարը, որը պիտի գործադրման հանձնվեր հինգշաբթի օրվանից, ուրբաթ օրը խախտվեց սաուդացի զորայինների կողմից:
Եմենի Անսարալլահ շարժումը, ողջունելով հրադադարի շուրջ համաձայնությունը հայտարարել էր, որ Եմենում Սաուդյան Արաբիայի ոճրագործություններին վերջ տրվելը և այդ երկրի շրջափակումների վերացումը պետք է լինեն ցանկացած համաձայնության հիմքում: