Հարյուրավոր պաղեստինցի երեխաներ Սիոնիստական ռեժիմի բանտերում են
Պաղեստինցի ձերբակալվածների ու գերիների հարցերով զբաղվող միության հայտարարությամբ՝ նվազագույնը 350 պաղեստինցի երեխաներ Սիոնիստական ռեժիմի բանտերում են:
«ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն՝ մանուկների միջազգային օրվա շեմին, պաղեստինցի ձերբակալվածների ու գերիների հարցերով միությունը հայտարարել էր, որ Սիոնիստական ռեժիմի բանտերում պահվող երեխաներից 12-ը աղջիներ են:
Անդրադառնալով պաղեստինցի երեխաների համար երկարատև ազատազրկման դատավճիռների արձակմանը, միությունը հայտարարել է, որ 2015 թվականի հոկտեմբերին Երուսաղեմի Ինթիֆադան մեկնարկից ի վեր, ավելի քան երկու հազար պաղեստինցի երեխաներ են ձերբակալվել սիոնիստների կողմից:
Պաղեստինցի 14-ամյա պատանի Ահմեդ Մոնասերեին 12 տարվա ազատազրկման դատապարտելու մասին հայտարարելով, միությունը նշել է, որ համաշխարհային իրավապաշտպան կառույցները, հատկապես ՅՈՒՆԻՍԵՖ-ը պետք է սատարեն պաղեստինցի երեխաներին:
Ըստ աղբյուրի, սիոնիստ բանակայինները անցյալ տարվա հոկտեմբերին 554 պաղեստինցիների էին ձերբակալել Հորդանան գետի արևմտյան ափում և Գազայի հատվածում: