Քիմիական զենքերի արգելման կազմակերպությունը զգուշացրել է ԻԼԻՊ-ի հարձակումների հավանականության կապակցությամբ
Կազմակերպության բարձրաստիճան պաշտոնյաներից Ֆիլիպ Դենիեն մտահոգություն է հայտնել այն կապակցությամբ, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները Միջին Արևելքի տարածաշրջանից դուրս գալուց հետո կարող են հարձակումներ իրականացնել Արևմուտքում:
Համաձայն ԻՌՆԱ-ի հաղորդման, չորեքշաբթի օրը Փարիզում գումարված համաժողովում, Դենիեն հայտարարել է, որ ԻԼԻՊ-ի ահաբեկիչները պատերազմական շրջաններում օգտագործել են թունավոր նյութեր և Եվրոպա վերադառնալուց հետո կարող են իպրիտի միջոցով հարձակումներ իրականացնել:
ՄԱԿ-ի և Քիմիական զենքերի արգելման կազմակերպության կողմից հոկտեմբերին իրականացված հետաքննության արդյունքների համաձայն, ԻԼԻՊ ահաբեկչական խումբը Սիրիայում իպրիտ է օգտագործել:
Արևմտյան պաշտոնյաներն առավել քան երբևէ մտահոգ են, որ ԻԼԻՊ-ն իր կողմնակիցներին կամ տարածաշրջանից վերադարձող ծայրահեղականներին կխրախուսի հարձակումներ իրականացնել Եվրոպայում: