Եմենում Սաուդացի վարձկանների աշխատավարձը կրճատվել է
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44092-Եմենում_Սաուդացի_վարձկանների_աշխատավարձը_կրճատվել_է
Բյուջեի դեֆիցիտի և տնտեսական խնդիրների բերումով Սաուդյան Արաբիայի կառավարությունը կրճատել է Եմենում գործող իր վաձկանների աշխատավարձը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 25, 2016 14:21 Asia/Tehran
  • Եմենում Սաուդացի վարձկանների աշխատավարձը կրճատվել է

Բյուջեի դեֆիցիտի և տնտեսական խնդիրների բերումով Սաուդյան Արաբիայի կառավարությունը կրճատել է Եմենում գործող իր վաձկանների աշխատավարձը:

Հղում անելով իրազեկ աղբյուրներին, Ալ-Ալամ հեռուստատեսությունը տեղեկացրել է, որ Բյուջեյի դեֆիցիտի բերումով Սաուդյան Արաբիան կրճատել է Եմենի հրաժարված նախագահ Աբդ Ռաբե Մանսուր Հադիին կապված ուժերին հատկացվող նյութական ու ֆինանսական աջակցությունները: Սաուդցիները հրամանի մասին իրազեկել են վարձկան ուժերի հրամնատարներին:

Ըստ այս հաղորդման, Սաուդյան Արաբիայի հրամանատարները նույնպես հաստատել են, որ այդ հրամանը ստացել են սաուդցի պաշտոնատարներից: Սաուդցիների տեղեկացմամբ, նրանք այլ աղբյուրներ պիտի գտնեն իրենց ծախսերը հոգալու համար:

2015թ. մարտ ամսին, Եմենի վրա իրականացված հարձակման մեկնարկից ի վեր, Սաուդյան Արաբիան պարտականություն էր ստանձնել յուրաքանչուր վարձկան ուժի վճարել ամսական 1300 արաբական ռիալ: