Թուրքիա.«ԻԼԻՊ-ը Սիրիայում քիմիական զենք է կիրառել»
Նոյեմբեր 27, 2016 12:45 Asia/Tehran
Թուրքիայի բանակի շտաբը հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Սիրիայի Հալեպ քաղաքում քիմիական զենք է օգտագործել: Այս մասին հաղորդել է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը:
Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբը կիրակի օրը հայտարարել է, որ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորումը Սիրիայի Հալեպ քաղաքի արվարձանում գտնվող Խալիլիա շրջանում քիմիական զենք է կիրառել, որի հետևանքով 22 թուրք զինվորներ վնասվածք են ստացել :
Թուրքիան առաջին անգամ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորմանը մեղադրել է Սիրիայում քիմիական զենք օգտագործելու մեջ:
Պիտակ