Եմենում ազգային փրկության կառավարություն է ձևավորվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44563-Եմենում_ազգային_փրկության_կառավարություն_է_ձևավորվել
Եմենի հեղափոխության գերագույն խորհրդի պետը ազգային փրկության կառավարության ձևավորվելն ազգային ձեռքբերում է համարել այդ երկրի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2016 08:29 Asia/Tehran
  • Եմենում ազգային փրկության կառավարություն է ձևավորվել

Եմենի հեղափոխության գերագույն խորհրդի պետը ազգային փրկության կառավարության ձևավորվելն ազգային ձեռքբերում է համարել այդ երկրի համար:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, հույս հայտնելով, որ ազգային փրկության կառավարության քայլերի շնորհիվ երկրի տնտեսական վիճակը կբարելավի, Եմենի հեղափոխության գերագույն խորհրդի պետ՝ Մոհամմեդալի Ալ-Հուսին այդ երկրի ժողովրդին ու բանակին կոչ է արել գիտակցել տնտեսական պայքարի կողմերը:

Ալ-Հուսին Եմենի դեմ ռազմական ոտնձգություն կատարած երկրներին մեղադրել է նաև այս երկրի դեմ տնտեսական պայքար մղելու մեջ:

Երկուշաբթի օրը, Սանաայում գումարված արտահերթ նիստում, Եմենի քաղաքական գերագույն խորհուրդն ընտրել է ազգային փրկության կառավարության կազմը:

Եմենի քաղաքական գերագույն խորհուրդը Անսարալլահ շարժման և նրա դաշնակիցների, ինչպես նաև Ժողովրդական Կոնգրես կուսակցության և նրա դաշնակիցների ներկայացրած թեկնածուների ցանկից ընտրել է ազգային փրկության կառավարության 42 հոգանոց կազմը: