Մոսուլում սպանվել են ԻԼԻՊ-ի ավելի քան 1000 զինյալներ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44602-Մոսուլում_սպանվել_են_ԻԼԻՊ_ի_ավելի_քան_1000_զինյալներ
Իրաքի բանակի հրամանատար՝ Աբդոլղանի Ալ-Ասադին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 17-ից Մոսուլի ազատագրման համար մեկնարկած գործողություններից ի վեր Մոսուլում սպանվել են ԻԼԻՊ-ի շուրջ 1000 զինյալներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 29, 2016 11:22 Asia/Tehran
  • Մոսուլում սպանվել են ԻԼԻՊ-ի ավելի քան 1000 զինյալներ

Իրաքի բանակի հրամանատար՝ Աբդոլղանի Ալ-Ասադին տեղեկացրել է, որ հոկտեմբերի 17-ից Մոսուլի ազատագրման համար մեկնարկած գործողություններից ի վեր Մոսուլում սպանվել են ԻԼԻՊ-ի շուրջ 1000 զինյալներ:

Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական ծառայության հաղորդման համաձայն՝ Աբդոլղանի Ալ-Ասադին անդրադառնալով Մոսուլի չբնակեցված տարածքներում Իրաքի բանակի առաջխաղացմանը, հավելել է.-«Իրաքի բանակը ազատագրել է Մոսուլի արևելյան տարածքները»:

Իրաքի բանակի գլխավոր շտաբի մամուլի բաժինը հայտարարել է, որ այդ երկրի օդուժի F-16 կործանիչները Մոսուլի արևելյան Ալ-Ֆեյսալիա տարածքում ռմբակոծել են  ԻԼԻՊ-ի դիրքերը և մեծ վնասներ են հասցրել ահաբեկիչներին: 

Իրաքի բանակի հակահաբեկչական գործողությունների ուժերի հրամանատար Աբդոլվահաբ Ալ-Սաաեդին ասել է.-«Մոսուլի ազատագրման համար սկսած գործոողություններից մինչ այժմ, Իրաքի բանակը կարողացել է ազատագրել քաղաքի 40 տոկոսը»: