Արաբիան եմենցիների դեմ արգելված ռումբեր է կիրառում
Նոյեմբեր 30, 2016 14:31 Asia/Tehran
Արաբիան շարունակում է իր հարձակումները Եմենի ժողովրդի դեմ: Հարձակումներում Սաուդյան Արաբիան կիրառում է կասետային ռումբեր:
Չորեքշաբթի՝ նոյեմբերի 30-ին սաուդական կործանիչները կրկին անգամ կասետային ռումբերով հարձակվել են Եմենի կենտրոնական Մաարեբ նահանգի Սերվահ քաղաքի վրա:
Չնայած խաղաղ բնակիչներին կոտորելու նպատակով Եմենի վրա հարձակումների մասին փաստերի առկայությանը, Արևմուտքը շարունակում է աջակցել Արաբիային:
Սաուդական ռեժիմի կողմից Եմենի բնակիչների զանգվածային կոտորածը միջազգային հանրության քննադատությանն է արժանացրել:
Պիտակ