Հալեպում կստեղծվի հումանիտար 4 միջանցք
https://parstoday.ir/hy/news/west_asia-i44965-Հալեպում_կստեղծվի_հումանիտար_4_միջանցք
Սիրիային հումանիտար օգնություններ փոխանցելու հարցով ՄԱԿ-ի խորհրդականը հայտարարել է, որ Հալեպում կստեղծվի հումանիտար 4 միջանցք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 07:59 Asia/Tehran
  • Հալեպում կստեղծվի հումանիտար 4 միջանցք

Սիրիային հումանիտար օգնություններ փոխանցելու հարցով ՄԱԿ-ի խորհրդականը հայտարարել է, որ Հալեպում կստեղծվի հումանիտար 4 միջանցք:

«Փրես Թի Վի» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, Ժնևում կայացած մամլո ասուլիսում, Յան Էգլանդն ասել է, որ Ռուսաստանը ցանկանում է բանակցել ՄԱԿ-ի հետ` Հալեպից խաղաղ բնակչությանը դուրս բերելու համար  միջանցքներ կառուցելու հարցով:

Նշելով, որ Ռուսաստանի հետ կազմակերպության ներկայացուցիչների բանակցությունները կկայանան Հալեպում, Էգլանդն ասել է.«Ահաբեկիչների հարձակումների հետևանքով վիրավորվել են քաղաքի 400 բնակիչներ, որոնք բժշկական ծառայությունների անհապաղ կարիք ունեն»:

Յան Էգլանդը նշել է, որ  միջանցքների կառուցվելու դեպքում, Ռուսաստանն ու ՄԱԿ-ն այդ ճանապարհով նույնպես օգնություն կփոխանցեն Հալեպի բնակչությանը: