Իրանի հումանիտար օգնությունները հասել են Հալեպ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45019-Իրանի_հումանիտար_օգնությունները_հասել_են_Հալեպ
Իրանի իսլամական հանրապետության հումանիտար օգնությունները հասել են Հալեպի արևելյան շրջանների բնակիչներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 02, 2016 13:24 Asia/Tehran
  • Իրանի հումանիտար օգնությունները հասել են Հալեպ

Իրանի իսլամական հանրապետության հումանիտար օգնությունները հասել են Հալեպի արևելյան շրջանների բնակիչներին:

«Ալ-Ալամ» հեռուստաընկերության հաղորդման համաձայն, հազարավոր քաղաքացիներ լքելով Հալեպում զինյալ ընդդիմադիրների տիրապետության տակ գտնվող շրջանները, շարժվել են  դեպի կառավարության վերահսկողության տակ գտնվող   արևմտյան շրջաններ : «Ալ-Սաղլեյն» բարեգործական հաստատությունը քաղաքացիներին է բաժանել  հումանիտար օգնությունը:

Չնայած ցուրտ ձմռանը և Հալեպի խաղաղ բնակիչների դեմ զինյալների հարձակումներին, քաղաքում փրկարարական աշխատանքները շարունակվում են:

Մյուս կողմից, անվտանգությունը Հալեպի Հանանոյի շրջան է վերադառնում և բնակիչներն իրենց տներ են վերադառնում: 

Հալեպում Սիրիայի բանակային ուժերի ձեռքն անցած շրջանների դեմ ահաբեկիչների հրետանային հարձակումները շարունավում են: Վերջին օրերին, Սիրիայի անվտանգության ուժերն ազատագրել են Հալեպի արևելյան շրջանների կեսը: