Ռուսաստանը դեմ է Սիրիայում թռիչքազերծ գոտի ստեղծելու նախագծին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i4513-Ռուսաստանը_դեմ_է_Սիրիայում_թռիչքազերծ_գոտի_ստեղծելու_նախագծին
Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ առանց Սիրիայի կառավարության համաձայնության հնարավոր չէ թռիչքազերծ գոտի ստեղծել այդ երկրի օդային տարածքում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Փետրվար 17, 2016 16:22 Asia/Tehran
  • Ռուսաստանը դեմ է Սիրիայում թռիչքազերծ գոտի ստեղծելու նախագծին

Ռուսաստանի արտգործնախարարը հայտնել է, որ առանց Սիրիայի կառավարության համաձայնության հնարավոր չէ թռիչքազերծ գոտի ստեղծել այդ երկրի օդային տարածքում:

Չորեքշաբթի օրը, Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Գենադի Գատիլովն «Ինտրֆաքս» լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ հերքելով Սիրիայում թռիչքազերծ գոտի ստեղծելու վերաբերյալ Գերմանիայի և Թուրքիայի պաշտոնատարների հայտարարությունները նշել է.-«Սիրիայի օդային տարածքում թռիչքազերծ գոտի ստեղծելու համար նախ պետք է ստանալ Սիրիայի կառավարության համաձայնությունը և միաժամանակ ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի հավանությունը»:

Ավելի վաղ Թուրքիայի ներքին գործերի նախարարի տեղակալ Յալչին Աքդողանը միջամտողական մի արտահայտությամբ ասել էր.-«Անկարան մտադիր է 10 կմ խորությամբ Սիրիայի Աըզազ քաղաքի տարածքում անվտնագ գոտի ստեղծել»:

Մյուս կողմից երեքշաբթի փետրվարի 16-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն իր արտահայտությունների ընթացքում աջակցել է Սիրիայի օդային տարածքում թռիչքազերծ գոտի ստեղծելու նախագծին:

Մերկելն ասել է.-«Ներկայիս դրությամբ էմիգրանտների հարցի լուծմանը կարող է օգնել Սիրիայի օդային տարածքում թռիչքազերծ գոտի ստեղծելու նախագիծը, որպեսզի ոչ մի խումբ չկարողանա այդ տարածքից օդային հարձակումներ իրականացնել»: