Եմենի դեմ Արաբիայի հարձակումները շարունակվում են
Եմենի տարբեր նահանգների դեմ սաուդյան ռազմական ինքնաթիռների հարձակումները շարունակվում են:
Եմենի տարբեր նահանգների դեմ սաուդյան ռազմական ինքնաթիռների հարձակումները շարունակվում են:
«Ֆարս» լրատվական գործակալությունը հղում կատարելով «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը հաղորդել է, որ բացի Սանըա նահանգի հարավի դեմ իրականացված հարձակումներց, սաուդյան ռազմական ինքնաթիռները 13 անգամ ռմբակոծել են այդ նահանգի մերձակայքում գտնվող Սանհան քաղաքը:
Եմենի պաշտպանության նախարարության տեղյակ մի աղբյուր հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները մի քանի անգամ ռմբակոծել են այդ երկրի Սանըա և կենտրոնական Դամարի միջև ընկած տարածքն ու նաև հարձակում են իրականացրել Սաըդե նահանգի Ալ-Թալհ, Մենբա և Մաջազ տարածքների վրամ:
Սաուդյան ռազմական ինքնաթիռների հարձակումների հետևանքով Սաըդե նահանգի Ղաթաբար քաղաքում զոհվել է մեկ և վիրավորվել ևս մեկ այլ եմենցի քաղաքացի:
Արաբիայի ռազմական ինքնաթիռներըհարձակում են իրականացրել նաև «Ալ-Ջոբան»-ում գտնվող Եմենի բանակի ծովային պաշտպանության ռազմաբազայի և Հադիդա նահանգում գտնվող Ալ-Սալիֆ քաղաքի «Ալ-Աըրաջ» տարածքի դեմ: