Եմենի դեմ Արաբիայի հարձակումները շարունակվում են
https://parstoday.ir/hy/news/west_asia-i45262-Եմենի_դեմ_Արաբիայի_հարձակումները_շարունակվում_են
Եմենի տարբեր նահանգների դեմ սաուդյան ռազմական ինքնաթիռների հարձակումները շարունակվում են:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 04, 2016 08:15 Asia/Tehran
  • Եմենի դեմ Արաբիայի հարձակումները շարունակվում են

Եմենի տարբեր նահանգների դեմ սաուդյան ռազմական ինքնաթիռների հարձակումները շարունակվում են:

Եմենի տարբեր նահանգների դեմ սաուդյան ռազմական ինքնաթիռների հարձակումները շարունակվում են:

«Ֆարս» լրատվական գործակալությունը հղում կատարելով «Սպուտնիկ» լրատվական գործակալությանը հաղորդել է, որ բացի Սանըա նահանգի հարավի դեմ իրականացված հարձակումներց, սաուդյան ռազմական ինքնաթիռները 13 անգամ ռմբակոծել են այդ նահանգի մերձակայքում գտնվող Սանհան քաղաքը:

Եմենի պաշտպանության նախարարության տեղյակ մի աղբյուր հայտարարել է, որ Սաուդյան Արաբիայի ռազմական ինքնաթիռները մի քանի անգամ ռմբակոծել են այդ երկրի Սանըա և կենտրոնական Դամարի միջև ընկած տարածքն ու նաև հարձակում են իրականացրել Սաըդե նահանգի Ալ-Թալհ, Մենբա և Մաջազ տարածքների  վրամ:

Սաուդյան ռազմական ինքնաթիռների հարձակումների հետևանքով Սաըդե նահանգի Ղաթաբար քաղաքում զոհվել է մեկ և վիրավորվել ևս մեկ այլ եմենցի քաղաքացի:

Արաբիայի ռազմական ինքնաթիռներըհարձակում են իրականացրել նաև  «Ալ-Ջոբան»-ում գտնվող Եմենի բանակի ծովային պաշտպանության ռազմաբազայի և Հադիդա նահանգում գտնվող Ալ-Սալիֆ քաղաքի «Ալ-Աըրաջ» տարածքի դեմ: