«Ալ-Քաիդա»-ի զինյալները գազատար են պայթեցրել Եմենում
Դեկտեմբեր 06, 2016 12:28 Asia/Tehran
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ալ-Քաիդա» ահաբեկչական կազմակերպության զինյալները պայթեցրել են Եմենի միակ գազատարը։
Հաղորդվում է, որ միջադեպը գրանցվել է Շաբվա նահանգի անապատային տեղանքում։ Եմենի իշխանությունները հայտարարել են, որ գազատարը հանդիսացել է տարածաշրջանի օգտակար հանածոները փոխադրելու միակ միջոցը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Եմենի ջրերում գնդակոծել են հեղուկացված գազ տեղափոխող լցանավ։
1in.am
Պիտակ