Եմենում խոլերա է տարածվել
Դեկտեմբեր 06, 2016 14:48 Asia/Tehran
Եմենում տարածված խոլերա հիվանդությունը խլել է մեծ թվով մարդկանց կյանքեր:
«Ալ-Ալամ» հեռուստակայանի հաղորդմամբ՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպության վերջին տվյալների համաձայն՝ Եմենի 14 նահանգներում խոլերայով վարակվել է 14 հազար մարդ:
Եմենի «Ալ-Սաբեին» հիվանդանոցի ղեկավար Հալալ Ալ-Բահրին ասել է.-«Բազմակողմանի շրջափակման և երկրում տիրող առողջապահական ու բժշկական անբարենպաստ պայմանների հետևանով խոլերայով վարակվածների թիվն ավելացել է»:
Ալ Բահրին նշել է, որ ներկա դրությամբ Եմենում կան խոլերայով տառապող 4/5 միլիոն հիվանդներ:
Պիտակ