Էրաղչին կարևորել է Համաշխարհային Կարմիր խաչի հետ գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը
ԻԻՀ Արտգործնախարարի տեղակալն անդրադառնալով Եմենում և Սիրիայում մարդկային աղետներին, կարևորել է այդ երկրների ժողովրդներին հումանիտար օգնություններ հասցնելու նպատակով Համաշխարհային Կարմիր խաչի գործակցության ընդլայնման անհրաժեշտությունը:
Թեհրանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ղեկավար Փիթեր Մաորի հետ հանդիպման ժամանակ ԻԻՀ Արտգործնախարարության միջազգային և իրավական հարցերով տեղակալ Աբբաս Էրաղչին հավելել է.-«Նկատի առնելով Իրանի և Կարմիր խաչի լավ համագործակցությունները, Թեհրանը պատրաստ է հյունամիտար օգնություններ հասցնել տարածաշրջանի պատերազմներից տուժած ժողովուրդներին»:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ղեկավար՝ Փիտեր Մաորը ասել է.-«Այդ կազմակերպությունը պատրաստ է ընդլայնել համագործակցությունները Իրանի հետ»